ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին

18 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ կատարվեց Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին։

Հանգամանորեն քննարկվեցին Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։ 

Տպել էջը