Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

25 մայիսի, 2021

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերին (նստավայրը՝ Թեհրան)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։

 

Տպել էջը