ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանին

21 մայիսի, 2021

Մայիսի 21-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 

Իր ելույթում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵԽ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման գործում և ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի խորհրդի գաղափարներին ու արժեքներին։

Անդրադառնալով 2020թ․ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ նախարարի պաշտոնակատարը ԵԽ անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրներին: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընգծեց, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի  բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբը:

Ամփոփելով՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց․ «Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում»:

Տպել էջը