ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության Խորհրդարանական Փոխպետքարտուղար (Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար) Ուենդի Մորթնի հետ

15 հունվարի, 2021

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության  Խորհրդարանական փոխպետքարտուղար (Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար) Ուենդի Մորթնի հետ։ 

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնմանն ու քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:  

 
Տպել էջը