ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ

30 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Նախարար Այվազյանը շնորհավորեց իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: 

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվեց դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։ 

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ:

 
Տպել էջը