Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև

30 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ:

Կողմերը կարևորեցին երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:

Տպել էջը