ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ

08 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի շուրջ: ԱԳ նախարարը ընդգծեց նմանօրինակ ձևաչափով հանդիպման անցկացման կարևորությունը՝ մատնանշելով, որ այն լավ հնարավություն է՝ ուրվագծելու այդ իտեգրացիոն հարթակի զարգացման և վերջինիս շրջանակներում համագործակցության առաջիկա ընդլայնման հեռանկարները։

 

Տպել էջը