ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդում Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի երկրորդ փուլի ամփոփում

18 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 11-ից 16-ը արտաքին գործերի նախարարությունում կայացավ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրականացված մրցույ­թի երկրորդ փուլը՝ ըստ ոլորտային խմբերի, որի արդյունքներով ԿԶՆ խորհրդում առաջիկա երկու տարիների ընթացքում կներգրավվեն ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների ղեկավարները․

Գործունեության ոլորտը Ընտրված կազմակերպության անվանումը
Աշխատանք, զբաղվածություն և աղքատության հաղթահարում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
Կրթություն Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Առողջապահություն «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ
Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան
Արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն Կանանց ռեսուրսային կենտրոն
Արդյունաբերություն, առևտուր և նորարարություն ոլորտում «Քմյունիթի Սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ
Ենթակառուցվածքներ (էներգետիկա, ճանապարհներ, տրանսպորտ, ջրային ուղղություններ) Հայաստանի Գործատուների հանրապետական միություն

Ընտրական երկրորդ փուլն իրականացվել է ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի» մասին ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշմամբ սահմանված կարգով։ Որոշման կայացման եղանակն ընտրվել է  տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում։ Մասնակիցների նախապատվությամբ յոթ ոլորտային խմբերից երկուսում կատարվել է վիճակահանություն, իսկ հինգում ներկայացուցիչն ընտրվել է հանդիպման մասնակիցների կողմից։

 

Տպել էջը