Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

02 հուլիսի, 2020

Հուլիսի 2-ին Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեսակապի միջոցով կայացան քաղաքական խորհրդատվություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ և վերջինիս անդամ երկրների կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Տպել էջը