Լրագրողների համար արտաքին քաղաքականության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի վերաբերյալ

13 մարտի, 2020

Մարտի 2-ից 13-ը ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ Դիվանագիտական դպրոցում կայացավ արտաքին քաղաքականության ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման չորրորդ դասընթացը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները։

 Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։

Տպել էջը