Հայաստանի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում

02 մարտի, 2020

Մարտի 2-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Դիվանագետի օրվա առթիվ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով մի շարք դիվանագետների շնորհվեցին դիվանագիտական աստիճան և շնորհակալագրեր:

 

Տպել էջը