Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերը հանձնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին

01 մարտի, 2020

Մարտի 1-ին Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) իր հավատարմագրերը հանձնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին (Abdullah II of Jordan)։ Հանձնման արարողությունը տեղի ունեցավ Հորդանանի Թագավորական ընդունելությունների պալատում:

Արարողությունից հետո ՀՀ նորանշանակ դեսպանը ծաղկեպսակներ զետեղեց Հաշիմյան թագավորների ընտանեկան դամբարանում և գրառում կատարեց պատվո հյուրերի մատյանում։

Տպել էջը