Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

25 փետրվարի, 2020

Փետրվարի 25-ի Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ 

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ։ 

Մտքեր փոխանակվեցին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և բացթողումներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց մարդու իրավունքների համընդհանուր բնույթը և մարդու իրավունքների պաշտպանությունը ու խրախուսումը եվրոպական մայրցամաքի ողջ տարածքում, ներառյալ հակամարտության գոտիներում։

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց նաև Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

Տպել էջը