ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների դիվանագետների հետ

26 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ-Զաաբիի (Mohamed AlZaabi), Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի (Bahaa El Din Bahgat Dessouki), Լիբանանի դեսպան Մայա Դաղերի (Maya Dagher), Իրաքի դեսպանության երրորդ քարտուղար Դալյա Ահմեդի (Dalya Ahmed) և Սիրիայի դեսպանության հյուպատոս Բաշար Սաֆիեի (Bashar Safie) հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց մերձավորարևելյան ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը և առաջնահերթությունները: Մերձավորարևելյան տարածաշրջանի գործընկերների հետ ամփոփվեցին ընթացիկ տարվա ընթացքում համատեղ իրականացված աշխատանքները՝ գոհունակությամբ արձանագրելով ձևավորված օրակարգերի բազմակողմանիությունը: Միաժամանակ քննարկվեցին առաջիկա տարում նախատեսվող կարևոր միջոցառումներն ու ծրագրերը:

Որպես նոր հեռանկարային ուղղություններ` Միջին Արևելքի արաբական երկրների դեսպաններին ներկայացվեցին հայաստանյան բուհերի օտարերկրյա ուսանողների ընդունելության հնարավորությունները և բարձրագույն կրթության ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներն արաբական երկրների համալսարանների հետ: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի մարզերի արտադրանքի արտահանման ու զբոսաշրջության զարգացման հնարավորություններին:

 

Տպել էջը