Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին

09 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 9-ին Պորտուգալական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին (Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa)։

Պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջույններն ու հավաստիացրեց, որ կգործադրի առավելագույն ջանքերը միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան, հաջողություն մաղթելով դեսպանին, խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանն ու մեծապես կարևորեց աշխարհահռչակ պորտուգալահայ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամի գործունեությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Տպել էջը