ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Գվատեմալայի պատվիրակությանը

05 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

Տպել էջը