Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ հանդիպման վերաբերյալ

26 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացավ հանդիպում՝ Վիշեգրադյան քառյակի (V4) անդամ երկրների ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների՝ Դավիդ Կոնեցկու (David Konecký)(Չեխիա` V4-ում նախագահող երկիր), Իշտվան Բալոգի (István Balogh)(Հունգարիա), Ցիրիլ Կոզաչևսկու (Cyril Kozachevski) (Լեհաստան), Մատուշ Բուշովսկու (Matuš Bušovský)(Սլովակիա), ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Աննա Աղաջանյանի, ԱԳՆ մի շարք շահագրգիռ վարչությունների պետերի և ներկայացուցիչների միջև: Հանդիպումը վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր տեղեկանալ վերջին շրջանում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, ՀՀ կառավարության գերակայություններին ԵՄ և վերջինիս անդամ երկրների հետ հարաբերություններում, ինչպես նաև ԱլԳ շրջանակներում Հայաստանի առաջնայնություններին։ Միաժամանակ Վիշեգրադյան պատվիրակությունը ներկայացրեց խմբի 2019-2020թթ․ ծրագրերը և գերակայությունները:

Հայաստան այցի շրջանակներում Վիշեգրադյան քառյակի պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, Հայաստանի ու Եվրոպական Միության միջև փոխհարաբերությունների ներկա փուլն ու հեռանկարները: ՀՀ փոխնախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ առավել զարգացնելու և ամրապնդելու ԵՄ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները ողջունեցին Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ընդգծեցին ԵՄ-Հայաստան  համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ վերահաստատելով այս հարցում իրենց լիակատար աջակցությունը:

Տպել էջը