ԱԳ նախարարի տեղակալի և ԵՄ պաշտոնյաների համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ

26 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 26-ին, ՀՀ կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ հանրային իրազեկման բարձրացման միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս՝ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի մասնակցությամբ։  

Բացման խոսքում Ավետ Ադոնցը ներկայացրեց ՀԸԳՀ-ի կարևորությունը, դրա վավերացման և ամբողջական կիրարկմանն ուղղված ընթացիկ գործընթացները։ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ՀՀ տեսլականին։ 

Մամուլի ասուլիսին հաջորդեց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ կազմակերպված «Ուժեղ ենք միասին» խորագիրը կրող նորաձևության ցուցադրությունը։

Տպել էջը