Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

17 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Գրիգոր Հովհաննիսյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ հայ-գվատեմալական հարաբերություններում նոր էջ կբացվի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրեց, որ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի ջանքերը կստանան հայկական կողմի աջակցությունը։ 

 

 

Տպել էջը