ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից փաստաթղթերի ստորագրման արարողություն

26 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց հետևյալ 3 փաստաթղթերը. 

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն.

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրություն

«Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիա:

 

Տպել էջը