ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը

26 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից:

Քննարկվեցին կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: 

Իր խոսքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Տպել էջը