Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» ԱԳ նախարարների հանդիպմանը

25 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։

Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ֆորումի հիմնադիր երկրներ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի ԱԳ նախարարները,  նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին:

«Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ին, ի թիվս այլոց, ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 

Տպել էջը