Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ

24 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի (Giorgi Gakharia) հետ։

Վրաստանի վարչապետը շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների համար անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։

Դեսպան Սադոյանն իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Տպել էջը