Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի նախագահին

04 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 4-ին Սերբիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչին (Aleksandar Vučić)։

Նախագահ Վուչիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը նշեց, որ հայ-սերբական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և վերահաստատեց իր հանձնառությունն ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։

Տպել էջը