Ուկրաինայում ՀՀ դեսպանի հանդիպումը Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավարի հետ

31 հուլիսի, 2019

Հուլիսի 31-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Կիևի մարզային պետական վարչակազմի նորանշանակ ղեկավար Միխայլո Բնո-Այրիյանի (Mykhailo Bno-Airiian) հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Սեյրանյանը շնորհավորեց հայազգի նահանգապետին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց պատասխանատու պաշտոնում։ 

Միխայլո Բնո-Այրիյանը ներկայացրեց իր առաքելության առաջնայնությունները և Կիևի մարզում արմատական բարեփոխումների ծրագիրը։ Նահանգապետը մեծապես կարևորեց միջազգային կապերի զարգացումը։ Այս առումով զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների և Հայաստանի մարզերից մեկի ու Կիևի մարզի միջև գորընկերային կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։

Դեսպանն ուկաինացի պաշտոնյային ներկայացրեց Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումների մասին։

Տիգրան Սեյրանյանը և Միխայլո Բնո-Այրիյանը քննարկեցին նաև մարզում բնակվող և գործունեություն ծավալող հայերի խնդիրները։

 

Տպել էջը