Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի հետազոտությունների և նորարարությունների նախարարի հետ

30 հուլիսի, 2019

Հուլիսի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի հետազոտությունների և նորարարությունների նախարար Նիկոլաե Հուրդուկին (Nicolae Hurduc):

Կողմերը քննարկեցին հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի շրջանակներում համագործակցության հեռանկարները` ներառյալ բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջոցառումներին։

Տպել էջը