Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի ոստիկանության պետի հետ

30 հուլիսի, 2019

Հուլիսի 30-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas):

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար:

Լինաս Պերնավասն իր հերթին նշեց, որ Լիտվայի և Հայաստանի ոստիկանությունների միջև Ինտերպոլի շրջանակներում առկա է սերտ փոխգործակցություն, և իր պատրաստակամությունը հայտնեց երկու գերատեսչությունների միջև ավելի բարձր մակարդակի համագործակցություն հաստատելու: Կողմերն անդրադարձան նաև հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակմանը, երկկողմ բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Տպել էջը