Ավարտվեց 2019թ․ արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրասման դասընթացը

26 հուլիսի, 2019

Հուլիսի 10-ից 24-ը ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ դիվանագիտական դպրոցում կայացավ արտաքին հարաբերությունների ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց, որի շրջանակներում արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և պատասխանատու աշխատակիցները։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։ 

Տպել էջը