Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում

17 հուլիսի, 2019

Հուլիսի 17-ին Վարշավայում բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: 

Բացման իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հեղափոխության առանձին փուլերին, նրա համաժողովրդական և խաղաղ բնույթին, նպատակներին և արձանագրած հաջողություններին: Դեսպանն ընդգծեց պետական կառույցների, տնտեսության, հասարակության արմատական վերափոխման հրամայականները և շարունակականությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ:

 

Տպել էջը