Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

16 հուլիսի, 2019

Հուլիսի 16-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Բեդրիխ Կոպեցկիին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանն ընդգծեց ներկայիս հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև օրակարգային առաջնայնությունները՝ բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի խորացումը, միջազգային կազմակերպություններում արդյունավետ փոխգործակցությունը և այլ հարցեր:

Կողմերն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Տպել էջը