ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ

14 հուլիսի, 2019

Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, կրթության բնագավառի մասնագետների և ուսանողների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտումյանն անդրադարձավ Հայաստանում թվային օրակարգի և ստեղծագործ կրթության բնագավառում արձանագրված հաջողություններին՝ ԱՄԷ կրթության նախարարին, մասնավորապես, ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Զրուցակիցներն արձանագրեցին, որ այս բնագավում երկու երկրների միջև առկա է զգալի ներուժ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

 

Տպել էջը