Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի պլանավորման նախարարի հետ

11 հուլիսի, 2019

Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ 

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծվելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Տպել էջը