Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի հետ

10 հուլիսի, 2019

Հուլիսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության վերաբերյալ աշխատանքային մանրամասներ:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրաշրջանառությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտին, սակագնային քաղաքականության վերանայման հեռանկարներին և համագործակցության այլ առանցքային հարցերի:

Տպել էջը