ՀՀ դեսպանի հանդիպումը Լիբանանի վարչապետի հետ

19 հունիսի, 2019

Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաև  երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ:

Տպել էջը