ՀՀ դեսպանի հանդիպումը Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարարի հետ

19 հունիսի, 2019

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագան (Robert Plaga):

Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթության և գիտության ոլորտներում հայ-չեխական համագործակցության օրակարգը, անդրադարձ կատարվեց ոլորտի իրավապայմանագրային դաշտի ներկայիս վիճակին, ընթացիկ և ակնկալվող աշխատանքներին։

Կրթությունը որակելով որպես երկրների բնականոն զարգացման կարևորագույն գործոն՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջբուհական համագործակցության կարևորության, այդ ուղղությամբ կատարվելիք հնարավոր աշխատանքների վերաբերյալ։ Բարձր գնահատվեց Չեխիայի Կարլի համալսարանում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող հայագիտության ծրագիրը։ Քննարկվեցին նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության ծավալման, Չեխիայի բուհերում հայազգի ուսանողների, ինչպես նաև չեխական բուհերում սովորելու համար Չեխիայի կողմից տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ հարցերը։ Կարևորվեցին ոլորտային պաշտոնյաների միջև փոխադարձ այցելությունները։

Տպել էջը