Դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահի հետ

14 հունիսի, 2019

Հունիսի 14-ին դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահ (համազոր է արդարադատության նախարարի պաշտոնին) արքեպիսկոպոս Ֆիլիպո Յանոնեի (Filippo Iannone) հետ։

Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրեց հայտնի քաղաքական իրադարձությունների արդյունքում Հայաստանում ձևավորված գործադիր և օրենսդիր իշխանությունների` իրավունքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործունեության մասին։

Դեսպան Նազարյանն արք․ Յանոնեին տեղեկացրեց դատաիրավական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի ուղերձի մասին՝ կենտրոնանալով Հայաստանի զարգացման գործընկեր պետությունների և հեղինակավոր միջազգային կառույցների հետ նախապես քննարկած դատաիրավական բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Տպել էջը