Բելառուսում Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի ԱԺ ստորին պալատի նախագահի տեղակալի հետ

14 հունիսի, 2019

Հունիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում հանդիպում ունեցավ պալատի նախագահի տեղակալ, Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի (Болеслав Пирштук) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների արդի վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով Հայաստանի Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքների վրա։

Անդրադարձ կատարվեց նաև համապատասխան բազմակողմ հարթակներում երկու պետությունների խորհրդարանականների միջև համագործակցության առաջմղման հարցերին։

Տպել էջը