ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստը

11 հունիսի, 2019

Հունիսի 10-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավաբանական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավաբանական հարցերի շուրջ:

Կոմիտեի անդամները քննարկեցին ԱՊՀ մի շարք փաստաթղթերի նախագծեր, հստակեցրին ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերի մեթոդական ցուցումների սկզբունքային մոտեցումները:

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավաբանական ծառայությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները և նիստի արդյունքները:

Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում:

 

 

Տպել էջը