Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ

09 հունիսի, 2019

Հունիսի 9-ին տեղի ունեցավ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իսլամական խորհրդի մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի նշանակությունը տնտեսական կապերի խորացման առումով:

ՀՀ դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների խորհրդարանները վավերացրել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այն կվավերացվի նաև ԻԻՀ Մեջլիսի կողմից:

Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։  

Տպել էջը