Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետի դասախոսությունը ՀՀ ԱԳՆ-ում

23 մայիսի, 2019

Մայիսի 23-ին ԱԳՆ աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։

Հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը` շեշտելով Ժերար Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։

Բանախոսը մանրամասն ներկայացրեց Արևմուտքի ներգրավվածությունն անկանոն պատերազմներում՝ Վիետնամում ԱՄՆ-ի միջամտությունից մինչև մերօրյա մարտահրավերները Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Հակամարտությունների վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի և բազում հոդվածների հեղինակը ներկայացրեց այն գործոնները, որոնց պատճառով, ըստ նրա, նախկինում հաղթանակի հասնելու բանաձևերն այսօր վերածվել են ձախողման փորձերի։

Հարցուպատասխանից հետո հյուրը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը։

Տպել էջը