ՀՀ դեսպանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ

15 մայիսի, 2019

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու (George Volski) հետ։

Ռուբեն Սադոյանը նշեց, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր փոխանակեցին ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի մասին։

Տպել էջը