Բելառուսի Ազգային ժողովում կայացած հանդիպման վերաբերյալ

14 մայիսի, 2019

Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի (Болеслав Пирштук), հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ:

Կարևորվեց նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։

Տպել էջը