ՀՀ դեսպանի հանդիպումը Թուրքմենստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

18 ապրիլի, 2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 18-ին հանդիպեց Թուրքմենստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Դայանչ Գուլգելդիևի (Daýanç Gulgeldiýew) հետ:

ՀՀ դեսպանը և նախարար Գուլգելդիևը կարևորեցին երկու երկրների հարաբերություններում սպորտի ոլորտում համագործակցությունը: Նախարարը գոհունակությամբ նշեց, որ թուրքմեն մարզիկները պարբերաբար ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Զրուցակիցներն անդրադարձան ծանրամարտի բնագավառում հայկական կողմի ունեցած փորձառության, մարզիչների, մարզական դատավորների և բժիշկների վերապատրաստման, տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման, ընկերական մրցաշարերի, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի դպրոցներում շախմատի դասավանդման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել մարզական բնագավառում համագործակցության հարցեր:

Տպել էջը