ՀՀ դեսպանը հանդիպեց Լիբանանի հեռահաղորդակցության նախարարին

16 ապրիլի, 2019

Ապրիլի 16-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մոհամեդ Շուքեյրիի հետ (Mohamed Chouchair)

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև մեծ ներուժ ունեցող ոլորտային համագործակցության զարգացման ու ընդլայնման շուրջ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել միջգերատեսչական փոխայցելություններ:

Տպել էջը