Դեսպան Մկրտումյանի հանդիպումն Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրենի հետ

16 ապրիլի, 2019

Ապրիլի 16-ին Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում դեսպան Էսթերա Մկրտումյանը ընդունեց Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրեն Խոսե Օրասիօ Գարսիայի (José Horacio García) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիայի ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները, ներառյալ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այդ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կազմակերպման մեխանիզմներին և կարգավորումներին՝ ՀՀ դեսպանը կարևորեց հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը և պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ իրականացնել երկուստեք փորձի փոխանակման նպատակով արգենտինացի պաշտոնյայի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Արգենտինայում և Հայաստանում միգրացիոն տարաբնույթ հոսքերին, միգրանտների և փախստականների ինտեգրման քաղաքականություններին և իրականացվող ծրագրերին։

Տպել էջը