Դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Լայպցիգում` Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառմանը

15 ապրիլի, 2019

Ապրիլի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ ամենամյա խաղաղության աղոթք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների։ Միջոցառումը կազմակերպվել էր հայ ուսանողների և Լայպցիգի հայկական մշակութային միության կողմից։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկաներին դիմեցին նաև Լայպցիգի հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը, Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր առաջնորդ Բերնհարդ Շպիսը (Bernhard Spies)։

Հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին հայկական և գերմանական հոգևոր երաժշտություն։ Այն ավարտվեց Տեր Սահակ քհն. Սահակյանի և Բերնհարդ Շպիսի համատեղ աղոթքով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և նահատակներին։

Բազմաթիվ ներկաների թվում էին հոգևոր և մշակութային գործիչներ, գերմանական խոշոր լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Տպել էջը