Դեսպան Մկրտումյանի այցը Աբու Դաբիի Սորբոն համալսարան

14 ապրիլի, 2019

Ապրիլի 14-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելեց Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի գործադիր տնօրեն պրոֆեսոր Էրիկ Ֆուաշի հետ (Eric Fouache):

Ելնելով Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների բարձր մակարդակից` դեսպանը կարևորեց կրթական ոլորտում, այդ թվում Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանի հետ համագործակցության հաստատումը:

Ողջունելով գաղափարը` Էրիկ ֆուաշն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ինքը նույնպես այցելել է Հայաստան և մասնակցել աշխատանքներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքն համագործակցության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանը գործադիր տնօրենը հանգամանալից ներկայացրեց համալսարանի հնարավորություններն ու ուսումնական ծրագրերը:

Տեղեկանք. Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանը հիմնադրվել է 2006թ. Փարիզի «Սորբոն» համալսարանի և Աբու Դաբիի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Այն ունի հիմնականում հումանիտար ուղղվածություն` գործում են պատմության, աշխարհագրության, մշակույթի պատմության և հնագիտության, փիլիսոփայության և լեզուների ֆակուլտետները, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններ, համալսարանն ունի ունի ութ հարյուր ուսանող, սեփական հանրակացարաններ ու ճամբար: Ընդունելության համար ֆրանսերեն լեզվի իմացության մինիմալ պահանջը DELF B2 շեմն է: Բուհում ուսանում են նաև ուսանողներ ԱՊՀ երկրներից:

Տպել էջը