«Հայաստան-Եգիպտոս․ Ապագա» խորագրով գիտաժողով Կահիրեում

14 ապրիլի, 2019

Ապրիլի 14-ին Կահիրեում տեղի ունեցավ գիտաժողով «Հայաստան-Եգիպտոս․Ապագա» խորագրով։ Գիտաժողովին մասնակցեցին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանում եգիպտոսի նախկին դեսպան Տարեկ Մաաթին (Tareq Maaty), ցեղասպանագետներ Մոհամեդ Ռիֆաաթը (Muhammad Refaat) և Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahredeen) մի շարք եգիպտացի մտավորականներ, միջազգային իրավունքի, պատմության և իրավագիտության մասնագետներ, Կահիրեի Համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայագիտական կենտրոնի նախկին և ներկա տնօրենները, հայ համայքնի ներկայացուցիչներ, լրագրողներ։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդես եկավ Հայ-եգիպտական ժամանակակից հարաբերությունների մասին զեկույցով։

Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեցին եգիպտացի ռեժիսորներ Միրիամ Զաքիի (Myriam Zaki) և Մոհամեդ Հանաֆիի (Mohamed Hanafi) նկարահանած «Ով սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը։

Տպել էջը