Հայ-լիբանանյան բարեկամության առաջին հուշակոթողի բացման արարողությունը

12 ապրիլի, 2019

Ապրիլի 12-ին Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի ունեցավ Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշեց, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական և խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական և մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Տպել էջը