ՀՀ դեսպանի հանդիպումը Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրենի հետ

11 ապրիլի, 2019

Ապրիլի 11-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ։

Ողջունելով հյուրին՝ Վալերի Սադոխոն ներկայացրեց կենտրոնի հնարավորություններն ու աշխատանքի առանձնահատկությունները և նշեց Հայաստանի և Բելառուսի՝ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ներքո առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժը։ Այս համատեքստում կարևորվեցին նաև երկու պետությունների գործարարների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հաճախակի շփումները։

Շնորհակալություն հայտնելով Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի կողմից հրատարակվող «Конъюнктура рынков» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար՝ դեսպան Ղևոնդյանն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի դերակատարությունը հայ-բելառուսական փոխգործակցության երկկողմ առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և առաջմղման հարցում։

Հանդիպմանը քննարկվեցին դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացմանն, ազգային արտահանման ծավալների ավելացմանն ու տեսականու բազմազանությանը։

 

Տպել էջը